211652_close_icon
views-count1438 դիտում article-date 09:14 22-03-2014

Այսօր Ազատության հրապարակում «Դ!եմ եմ»֊ը հանրահավաք է անցկացնելու․ 168 Ժամ

«168 Ժամ»֊ը գրում է. «Այսօր Ազատության հրապարակում կայանալու է ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության հանրահավաքը, որին միացել են նաև ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը: Այսօրվա հանրահավաքը, մեծ հավանականությամբ, բազմամարդ կլինի: Բայց բազմամարդությունը, ինչպես բոլոր հանրահավաքներում, կարևոր, սակայն մեխանիկական ցուցանիշ է: Ավելի կարևոր է ասելիքը, որ հնչելու է հարթակից: Պարտադիր կենսաթոշակային համակարգը քննադատող բոլոր հնարավոր ու անհնար փաստարկները հնչել են հարյուրավոր անգամներ, տասնյակ ամբիոններից: Այսօր «Դ!եմ եմ»-ի անդամները պետք է կարողանան հասարակությանը ներկայացնել՝ թե ի՞նչ են անելու հետո գործնականում: «Ի՞նչ անել» հարցը, որքան էլ անցանկալի լինի նույն քաղաքացիական նախաձեռնությունների համար, քաղաքական հարթության հարց է, և այդ հարցին գործնական, հետևանքներ ապահովող պատասխան հնարավոր է գտնել միայն քաղաքական հարթությունում, որից «Դ!եմ եմ»-ի անդամները համառորեն խուսափում են: Եվ դա՝ «չքաղաքականացնելը», բացահայտորեն խրախուսվում է իշխանության կողմից»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր