211652_close_icon
views-count90014 դիտում article-date 22:17 12-03-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «ՎԱԶ 2121»-ով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 12-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Գ․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում, վերգետնյա անցումից մոտ 200 մ դեպի Արշակունյաց պողոտա վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկներին, որպեսզի վիրավորին տեղափոխեն հիվանդանոց։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Մինչ դեպքի վայրում ծառայություն էին կատարում պարեկները, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կենտրոնական բաժին, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը տեղում ենթարկվել սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը օտարերկրացի է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր