211652_close_icon
views-count46568 դիտում article-date 10:37 12-03-2024

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են 2 «Nissan»-ները ու «LADA»-ն. «Nissan»-ներից մեկն էլ բախվել է ծառերին, կոտրել գազախողովակն ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի  մարզում: Ժամը 07:45-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են 30-ամյա Մելինե Դ.-ի վարած «Nissan Tida», 30-ամյա էմմա Մ.-ի վարած «Nissan Bluebird»  և 70-ամյա Սերգո .Ս-ի վարած «LADA 2114» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan Bluebird»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, գազատար խողովակին և հայնվել դաշտում:

Վթարի հետևանքով Nissan Bluebird»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀՆերքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գարուշ Ղարիբյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատար Արա Պողոսյանի գլխավորությամբ:  

Տարածքը սահմանազատել են պարեկ Արամ Ալավերդյանն ու կրտեր պարեկ Սմբատ Կնյազյանը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խուբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:  

Վթարի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Վաղարշապատի գազի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են սկսել՝ կոտրված գազախողովակները նորոգելու ուղղությամբ:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր