ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման համաձայնության մասին
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել Կատարի և Եգիպտոսի հետ Իսրայելի հետ հումանիտար զինադադարը երկարաձգելու վերաբերյալ:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
«Իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ շարժումը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Կատարի և Եգիպտոսի իր եղբայրների հետ՝ երկարաձգելու ժամանակավոր հումանիտար զինադադարը ևս երկու օրով, նույն պայմաններով, ինչ նախորդ զինադադարը», - ասվում է Telegram ալիքում շարժման հայտարարության մեջ:
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը Կատարի միջնորդությամբ հոկտեմբերի 7-ին հակամարտության սրումից հետո առաջին լայնածավալ պայմանավորվածությունը ձեռք բերեցին. կողմերը պայմանավորվեցին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ միմյանց կողմից պահվող տասնյակ պատանդների և կալանավորների փոխանակման համար։