211652_close_icon
views-count13217 դիտում article-date 10:45 03-03-2024

«Փյունիկ» զարգացման կենտրոնում բացվեց նկարիչ Գարիկ Հարությունյանի «Շրջադարձ» անունը կրող նկարների ցուցահանդեսը․ հերոսների դիմանկարներից հետո սա նրա առաջին ցուցահանդեսն էր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 2-ին, «Փյունիկ» զարգացման կենտրոնում բացվեց նկարիչ Գարիկ Հարությունյանի նկարների անհատական ցուցահանդես-վաճառքը, որը բաց կլինի միչև մարտի 7-ը։ «Շրջադարձ» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված էին հեղինակի աշխատանքներից գյուղական տեսարաններ, եկեղեցիներ, նատյուրմորտներ և այլն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գարիկ Հարությունյանը այն տաղանդավոր նկարիչներից է, ով իր ցանկությամբ նկարել է ավելի քան 130 հերոսի դիմանկար և այս աշխատանքները նրա համար շրջադարձային են եղել, դրա համար էլ կրել են հենց «Շրջադարձ» անվանումը։

Միջոցառմանը ներկա էին նկարիչը աշակերտները, ընկերները, դասախոսները և արվեստի նվիրյալներ։

Բացման խոսքում հեղինակը ներկայացրեց իր կյանքը և խոստովանեց, որ երկար տարիներ չէր ստեղծագործում և միայն դստեր ոգեշնչմամբ է սկսել նորից նկարել և ստեղծել մնայուն արժեքներ։ Ծնունդով Արտավանցի նկարիչի աշխատանքների մեջ մեծ մաս են կազմում հենց գյուղի բնապատակերները և տները։ Այժմ Գարիկը ունի ավելի քան 80 աշակերտ, ովքեր մեծ հարգանքով են խոսում իրենց ուսուցչի մասին և խոստովանում, որ նրանից ինչքան սովորես, դեռ էլի շատ բան կա սովորելու։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+

Նմանատիպ նյութեր