1630 դիտում
08:34 01-03-2024
Ozon առցանց հարթակով արված գնումները մեկ ամսից ավել է տեղ չեն հասնում, իսկ գրասենյակում կարծես ոչ ոք չկա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ է ստանում, որ Ozon ռուսական առցանց առեւտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց եւ վճարում կատարելուց հետո գրեթե մեկ ամիս է անցել, սակայն դեռեւս պատվերի առաքում տեղի չի ունեցել։
Խնդիրը լուծելու նպատակով քաղաքացիները դիմել են Ozon-ի առաքման կետեր, սակայն որեւէ բացատրություն ուշացման պատճառների եւ առաքման մոտակա ժամկետների վերաբերյալ չեն ստացել։
Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Ozon-ի գրասենյակային ներկայացուցիչների հետ, սակայն նրանք ողջ օրը այդպես էլ չարձագանքեցին մեր հեռախոսազանգերին։ Այցելեցինք Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող սպասարկման կերտերից մեկը, որպեսզի տեղում զրուցենք ղեկավարներից որեւէ մեկի հետ։ Այնտեղ էլ մեզ փոխանցեցին, որ իրենք եւս չեն կարողանում որեւէ մեկի հետ կապ հաստատել եւ միայն որոշ խոսակցություններից տեղեկացել են, որ բեռնափոխադրող մեքենաներն այժմ գտնվում են Հայաստանի սահմանին, եւ կան որոշակի խոչընդոտներ, ինչի պատճառով չեն կարողանում մուտք գործել մեր երկրի տարածք։
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարվա հուլիսին Ozon-ը Երեւանում գործարկել էր տեսակավորման կենտրոն, եւ այսօր արդեն Երեւանում գործում են պատվերների ստացման բազմաթիվ կետեր։ Արի ու տես, որ էլի քաղաքացու հարցերը մնում են անպատասխան, քանի որ պատասխանատուները «թռել են», իսկ քաղաքացիները՝ խաբվել»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
2742 դիտում
14:35 31-03-2022
Պետության գլխին կանգնած է պատերազմի վտանգը, իսկ երկրում 1 ամսից ավել է՝ ԳՇ պետ չկա․ Հովհաննես Խաչատրյան
1261 դիտում
17:59 29-08-2024
Ozon-ն ու Wildberries-ը խափանումներով են աշխատում. բողոքներ կան նաև Հայաստանից
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1828 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8904 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին