211652_close_icon
views-count928 դիտում article-date 07:54 01-03-2024

Մայրաքաղաքում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում շինարարութան մեծ բումը նստում է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024թ. հունվարին շինարարության ոլորտում աճի տեմպը որոշակիորեն նվազել է՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա հունվարի աճից, եւ շուրջ 6 տոկոսային կետով՝ նախորդ տարվա միջին ամսական ցուցանիշից, այսինքն՝ հունվարին քիչ շինարարություն է արվել:

Իհարկե, գուցե, պայմանավորված է եղել եղանակով, բայց, ամեն դեպքում, բոլոր վերլուծություններով մայրաքաղաքում սկսված մեծածավալ շինարարության տեմպերը թուլանում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր