143501 դիտում
14:53 26-02-2024
Արտակարգ դեպք՝ Երևանում. Արաբկիրում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ. դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետը. պարեկները սահմանազատել են տարածքը. տեղում աշխատում է ԱԱԾ-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 26-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում կասկածելի պայթուցիկին նմանվող իր կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհանիսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը:
Ժամանել են նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ:
Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածք ՀՀ ոստիկանոության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի հրամանով տարածքները սահմանազատել են:
Այս պահին տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:
Այս պահին տեղում աշխատում են նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Ժամանել է նաև Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 499+
499+