211652_close_icon

Փորձել են ինձ կեղծ մեղադրանք առաջ քաշել, որը չի ստացվել. Աշոտ Դանիելյանն ազատ արձակվեց. aravot.am

views-count1045 դիտում article-date 22:37 22-02-2024
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամ, սամբոյի աշխարհի կրկնակի չեմպիոն Աշոտ Դանիելյանը քիչ առաջ ազատ արձակվեց: Այս մասին հայտնում է նրա պաշտպան Ռոման Երիցյանը: Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն էր՝ ինչ նա անազատության մեջ էր, ձերբակալվել էր թմրանյութ պահելու ու իրացնելու կասկածանքով, գրում է aravot.am-ը։

Հիշեցնենք նաեւ, որ այսօր խուզարկել էին Դանիելյանի բնակության վայրը ու քննության համար հետաքրքիր ոչինչ չէին գտել :

«Աշոտ Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում չի կայացվել, ներկա դրությամբ ազատ է: Անազատության մեջ պահվել է 60 ժամ, այն արարքը, որի կատարման մեջ կասկածվում էր, չի հաստատվել»,-ասաց Ռոման Երիցյանը:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր