1474 դիտում
10:14 20-02-2024
«Զվարթնոցում» երաժշտությամբ դիմավորեցին ԵԱ-ից վերադարձած ազատոճայիններին
«Զվարթնոց» օդանավակայանում երաժշտությամբ և աղուհացով դիմավորեցին Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ ոսկե մեդալ նվաճած ազատոճային ըմբիշ Արման Անդրեասյանին, քառակի չեմպիոն դարձած Արսեն Հարությունյանին և բրոնզի արժանացած Մեժլում Մեժլումյանին, գրում է Sputnik Արմենիան։
Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, որը կիսաեզրափակիչում հաղթել էր ադրբեջանցի Իսլամ Բազարգանովին, իսկ եզրափակիչում` թուրք Մուհամմեդ Կարավուշին, լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալը շատ դժվարությամբ է տրվում։
«Թվում է` գորգի վրա ես շատ հեշտ հաղթեցի մրցակիցներին, բայց իրականում դժվար ճանապարհ եմ անցել։ Պատրաստ եմ այդ դժվար ճանապարհը 10 անգամ ավել անցնել, միայն կարողանամ օլիմպիական ոսկի ունենալ»,– ասաց նա։
Անդրադառնալով թուրք և ադրբեջանցի մրցակիցների հետ գոտեմարտերին` ըմբիշը նշեց, որ գորգ դուրս գալը հոգեբանորեն ծանր էր, բայց հաղթելը դժվար չէր։
Եվրոպայի քառակի չեմպիոնը մարտական է տրամադրված և պատրաստ է ապագայում ավելացնել ոսկե մեդալների քանակը։
«Աստված առաջ, ինչքան կարողանամ, այդքան հաղթելու եմ»,– ընդգծեց Հարությունյանը։
Նա նշեց, որ հաղթանակի հասնելու հարցում շատ են օգնել նաև տրիբունայում գտնվող հայերը։
«Հայեր շա՜տ–շա՜տ կային, ինչը շատ ոգևորում էր։ Ու շատ շնորհակալ եմ նրանց, ամբողջ մրցաշարի ժամանակ իմ կողքին են եղել և օգնել բոլոր գոտեմարտերի ժամանակ»,– ընդգծեց չեմպիոնը։
Եվրոպայի առաջնությունում առաջին անգամ ոսկի նվաճած Արման Անդրեասյանն էլ պատմեց, որ նախկինում չի կարողացել չեմպիոնության հասնել, որովհետև թերություններ շատ է թույլ տվել։ Մարզիչների հետ արձանագրել են բոլոր թերություններն ու համապատասխան աշխատանք տարել դրանց շտկման ուղղությամբ։
«Ես շատ ուրախ եմ, որ ինչքան աշխատել եմ, այդքան էլ ստացել եմ։ Մինչև վերջին վայրկյանը հավատում էի, որ միավոր ստանալու եմ, ու ինձ մոտ ստացվեց։ Գնացել էի Բուխարեստ չեմպիոնության համար»,–ասաց մարզիկը։

Նմանատիպ նյութեր
1363 դիտում
10:44 16-02-2024
«Զվարթնոցում» դիմավորել են ԵԱ-ից մեդալներով վերադարձած ըմբիշներին
2433 դիտում
21:34 18-05-2015
Տասնյակ հազարավոր երկրպագուներ դիմավորեցին Մադրիդից հաղթանակով վերադարձած «Բարսելոնային»
Այս բաժնից
2905 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2281 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2248 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի