Հարյուրավոր մարզասերներ «Զվարթնոցում» դիմավորեցին աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում հարյուրավոր մարզասերներ եւ պաշտոնատար անձինք դիմավորեցին հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին, որոնք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում փայլուն հանդես եկան՝ նվաճելով ոսկե մեդալներ:
Դիմավորողների թվում էին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և պաշտոնատար այլ անձինք:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը երրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանը՝ առաջին: