211652_close_icon
views-count874 դիտում article-date 11:18 18-02-2024

Հայաստանի բասկետբոլի ընտրանին սկսում է ուսումնամարզական հավաքն ԱԱ-ի ընտրական խաղերից առաջ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը Վիեննայում՝ պատրաստվելով աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի հանդիպումներին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը ներկայացրել է այն խաղացողների ցանկը, որոնք կպատրաստվեն Ավստրիայի և Ալբանիայի դեմ Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերին:

Անդրե Սփայթ-Մկրտչյան – «Օբրաս բասկետ», Արգենտինա
Տիգրան Մկրտումյան - ԲԿՄԱ, Հայաստան
Զաքարի Թավիթյան - «Դայմոնդ Վալեի», Ավստրալիա
Յուրա Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան
Քրիս Ջոնս - «Վալենսիա», Իսպանիա
Բագրատ Միքայելյան - «Ուրարտու», Հայաստան
Կարեն Մելիքյան - ԲԿՄԱ, Հայաստան
Ալբերտ Թադևոսյան – ԲԿՄԱ, Հայաստան
Զարեհ Զարգարյան - Հ.Մ.Ը.Մ. Արարատ Գլենդել, ԱՄՆ
Մարատ Միքաելյան - ԲԿՄԱ, Հայաստան
Սամվել Գևորգյան - ԲԿՄԱ, Հայաստան
Արկադի Մկրտիչյան - «Ուրարտու», Հայաստան
Ավետիս Գարակավուրյան - «Ուրարտու», Հայաստան
Գաբրիել Աճեմյան - Հ.Մ.Ը.Մ. Բեյրութ, Լիբանան։

Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միացել Գարի Չիվիչյանը, Ալեքսեյ Չիժենոկը, Դավիթ Խաչատրյանը և Մականի Վայթսայդ Քրքորյանը:

Հայաստանը փետրվարի 22-ին կանցկացնի առաջին հանդիպումը՝ մրցելով Ավստրիայի հավաքականի հետ, իսկ փետրվարի 25-ին` կհյուընկալի Ալբանիային:

Նմանատիպ նյութեր