211652_close_icon
views-count937 դիտում article-date 21:54 17-02-2024

Հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ մարզիկ Արսեն Հարությունյանի հաղթանակի կապակցությամբ: 

«Րոպեներ առաջ մեր տաղանդավոր մարզիկ Արսեն Հարությունյանը 10:0 հաղթելով Թուրքիայի ներկայացուցչին, դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն:

Գոտեմարտը տևեց ընդամենը 52 վայրկյան:

Որպես ՀԱՕԿ նախագահ ու որպես հայ ես անասելի հպարտ եմ Արսենի այս փայլուն հաղթանակի համար: Ապրե´ս Արսեն ջան, որ հաղթանակի այս ցնծությունը պարգևեցիր համայն հայությանը: Ասել ու նորից եմ ասում` հենց այս հաղթանակներով է շտկվելու հայի կոտրված մեջքը, հենց նման կերպով ենք մենք աշխարհի գերհզորների հետ մրցապայքարի դուրս գալու ու արժանապատիվ հաղթանակ տոնելու:
Շնորհավորում եմ բոլորիս այս փառահեղ հաղթանակի առթիվ: Աստված պահապա´ն մեր բոլոր մարզիկներին...».-գրել է Գագիկ Ծառուկյանը: 

Նմանատիպ նյութեր