ՄԻՊ-ը ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ղեկավարին և ներկայացուցիչներին
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 14-ին ընդունել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության վիճակը, հատկապես՝ կրթության իրավունքի իրացմանն առնչվող հարցերը։ Անահիտ Մանասյանը նշել է, որ կարևորում է կրթական հաստատություններում տարբեր ծրագրերի իրականացումը, որոնց նպատակն է երեխաների ներուժի բացահայտումն ու դրա արդյունավետ օգտագործումը։ Պաշտպանը հատուկ շեշտել է մարզերում և նորարարական լուծումների միջոցով իրականացվող ծրագրերի կարևորությունը։
Քննարկվել են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։