211652_close_icon
views-count19121 դիտում article-date 14:21 14-02-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության Կենտրոնական և Մալաթիայի բաժիններում նշանակումներ են կատարվել

Այսօր՝ փետրվարի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ոստիկանության բաժիներում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով Րաֆֆի Բագրատունյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:  

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով  Ր. Բագրատունյանը նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:  

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Միքայել Գարակյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է նույն բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ: 
 

Նմանատիպ նյութեր