211652_close_icon
views-count16516 դիտում article-date 10:43 01-02-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով տարածքային մի քանի բաժիններում բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալներ են նշանակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով ոստիկանության բաժիններում պետի օպերատիվ գծով տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Ղազարյանի հրամանով Գևորգ Պողոսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, վերջինս Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:

ՀՀ ՆԳ նախարարի մեկ այլ հրամանով Արթուր Արսենյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի պաաշտոնից և Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով Ռուբեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ով Վ. Ղազարյանի մեկ այլ հրամանով ազատվել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր