ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել F-16-ների մատակարարմանը Թուրքիա
ԱՄՆ կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 միավոր նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացնելու գործարքը։ Այս մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը X միկրոբլոգի իր էջում։ Փոխանցում է Ermenihaber-ը։
«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է»,- նշվել է դեսպանատան հայտարարության մեջ:
Իր հերթին թուրքական իշխանամետ «Hurriyyet» թերթի փոխանցմամբ՝ այդ կործանիչների մատակարարումը կարող է, սակայն, ձգձգվել մինչև 2028 թվականը։ Պատճառը պատվերների մեծ քանակն է։