211652_close_icon
views-count817 դիտում article-date 13:03 11-02-2024

Կոնգրեսը հավանություն է տվել Թուրքիային 40 նոր F-16 կործանիչ վաճառելու գործարքին

Tert.am-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 նոր F-16 կործանիչ վաճառելու և արդեն վաճառված F-16 կործանիչների արդիականացման գործարքը։ Այս մասին Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է X-ի էջում։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը և ևս 79-ի արդականացմանը, մեծ առաջընթաց է: Թուրքիայում F-16 կործանիչների առկայությունը չափազանց կարևոր է ՆԱՏՕ-ի ուժերի համար՝ դաշնակիցների միջև ապագա փոխգործունակությունն ապահովելու համար», - ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:

Ինչպես նշում է TRT հեռուստաալիքը, թուրքական հայտի վերանայման երկշաբաթյա գործընթացը, որը սկսվել էր հունվարի 26-ին, ավարտվել է գործարքի հետագա իրականացման համար առանց որևէ խոչընդոտի։

Այս ընթացքում կոնգրեսականները կարող էին առարկություններ ներկայացնել: Դա արեց միայն սենատոր Ռենդ Փոլը՝ իր առարկությունը փոխանցելով Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, նրա դիմումը հետագա առաջընթաց չի ունեցել մինչև թուրքական հայտի քննարկման ժամկետի ավարտը։ Այսպիսով, ԱՄՆ օրենսդրության տեսակետից Թուրքիային կործանիչների վաճառքն ավարտին հասցնելու համար խոչընդոտներ չեն մնացել։

Թուրքիան մի քանի տարի առաջ ԱՄՆ-ից պահանջել էր 40 F-16 Block 70 կործանիչ և 80 Block 70 արդիականացման կոմպլեկտներ իր գործող ինքնաթիռների համար։ 

Նմանատիպ նյութեր