19328 դիտում
16:37 14-06-2023
Ավտովթար Վայոց Ձորի մարզում․ Opel-ը մխրճվել է ЗИЛ-ի մեջ․ կա վիրավոր, իսկ քննչական խումբը 48 ժամ հետո է որոշել բարեհաճել դեպքի վայր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունիսի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 12։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120․9-րդ կմ-ին բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 39-ամյա Կարեն Ա․-ի վարած ЗИЛ-130 մակնիշի և 57-ամյա Սիմոն Թ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Մերի Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի առաջին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի մասին տեեղեկացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից, սակայն, 48 ժամ քննիչները չեն բարեհաճել ժամանել դեպքի վայր և միայն հետո են որոշել գալ, իսկ այդ ընթացքում ճանապարհի բանուկ մասում 2 օր շարունակ ուժեղացված ծառայություն են կատարել ճանապարհային ոստիականներն ու Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խմբերը։
Սա առաջին դեպքը չէ, երբ որոշ մարզերում քննիչները կարող են ժամերով, նույնիսկ 1-2 օր՝ տարվա ցանկացած եղանակին, վթարի մեջ հայտնված մարդկանց սպասեցնել, թե իրենք երբ կբարեհաճեն իրենց տաքուկ կաբինետներից դուրս գան և մոտենան դեպքի վայր։ Իսկ նման քննչական վարչություններ լիքն են։
Եթե Երևանում, Կոտայքի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևանի քննչական բաժնում, Լոռու մարզի Սպիտակի քննչական բաժնում սրտացավ են մոտեում նման դեպքերին, օպերատիվորեն արձագանքում են, ապա մի քանի մարզերում քննիչները, կարծես, առաջնորդվում են «էշ մի սատկի, գարուն կգա» սկզբունքով։ Այս խնդիրը պետք է ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար կազմը լուծի, քանի որ վթարի վայրում օրերով սպասող քաղաքացիների մոտ տպավորություն է ստեղծվում, որ ղեկավարությունը միտումնավոր չի գալիս դեպքի վայր։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրած ավտովթարի պահը։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)