54218 դիտում
12:15 09-02-2024
Լոռու մարզում գիշերը կոտրել են Փամբակ գյուղի համայնքապետարանի մուտքի և ներսի սենյակների դռները ու տակնուվրա արել այն․ ոստիկաններն ու քննիչները պարզում են պատճառված վնասի չափը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 7-ին, պետական ունեցվածքի գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Անհայտ անձը կամ անձինք գիշերը կոտրել են Փամբակ գյուղի համայնքապետարանի մուտքի կենտրոնական դուռը, մտել ներս ապա կոտրել ներսի սենյակների դռները, գույքը տակնուվրա արել և հեռացել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։
Տեղում ոստիկանները զրուցել են Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդականի հետ, ով հայտնել է, որ համայնքապետարանը պարզում է վնասի չափը։
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15580 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35837 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց