26825 դիտում
21:24 04-02-2024
Արտակարգ իրավիճակ՝ Սյունիքի մարզում. ուժեղ ձնաբուքը փակել է Գորայքի ճանապարհը. պարեկները, փրկարարներն ու ճանշինականները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորայքի հատվածում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բքի պատճառով երթևեկությունը մոտ 3-4 կիլոմետրանոց հատվածում դադարեցվել է։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի, 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյան, վաշտի հրամանատար Ազատ Թադևոսյանի և դասակի հրամանատար Սարգիս Հակոբյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարական վարչության թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Սյունիքի մարզային փրկարական վարչության օպերատիվ խումբը։
Երթևեկությունը ամբողջությամբ դադարեցվել է բեռնատարների համար, իսկ փրկարարներն ու պարեկները մեծ դժվարությամբ ձնաբքերի մեջ հայտնված արդեն 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել և մոտ 20 տրանսպորտային միջոց էլ փորձում են դուրս բերել։
Պարեկներին և փրկարարներին օգնում են ճանապարհն սպասարկող ճանշինականները, ովքեր հսկայական աշխատանքներ են կատարել ճանապարհը բացելու համար, սակայն բուքն իր «սև գործն» է անում. մի կողմից ճանշինը մաքրում է ճանապարհը, իսկ մյուս կողմից, ցավոք, քամին վայրկյանների ընթացքում փակում է այն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)