211652_close_icon
views-count42499 դիտում article-date 16:43 01-02-2024

Լոռու մարզում ոստիկանները կանխել են 4 անչափահաս երեխաների հոր ինքնասպանությունը. օպերլիազորներից մեկն անգամ նրան փրկելու համար անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի կամրջից սպառնում է իրեն ցած նետել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Վանյանը, և ոստիկանության Բազումի բաժնի պետը:

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արթուր Բեժանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններից երկուսը, վտանգելով իրենց կյանքը, որոնցից մեկը նույնիսկ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, այնտեղից անվտանգ վայր են անցկացրել Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վ. Մ.-ին, ապա նրան տեղափոխել ոստիկանության Բազումի բաժին, որտեղ Վ. Մ-ին հայտնել է, որ սոցիալական անապահով ծանր պայմանների պատճառով ցանկացել է ինքնասպանություն գործել:
 
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մ.-ն ամուսնացած է, խնամքին ունի 4 երեխա, և գտնվում է սոցիալապես անապահով վիճակում:

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր