62318 դիտում
20:35 26-02-2018
Երևանում Ոստիկանության ծառայողները կանխել են 41-ամյա կնոջ ինքնասպանությունը. նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը
Երեկ՝ փետրվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները Կիևյան կամրջի տարածքում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ մի կին բարձրացել է Կիևյան կամիջի վրա, անցել վտանգավոր եզրագիծը և քաղաքացիներին հայտնում է, որ հոգնել է կյանքից և ցանկանում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտ 30 րոպե բանակցություններ են վարել կնոջ հետ և կարողացել են նրան համոզել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի:
Ոստիկաններին այդ կինը հայտնել է, որ առողջական խնդիրների պատճառով է ցանկանում ինքնասպասն լինել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այդ կինը Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Մարինե Հ.-ն է, ում ոստիկանները տեղափոխել են Մաշտոցի Ոստիկանություն, որտեղ էլ փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
42669 դիտում
13:43 09-11-2017
Երևանում ոստիկաններն ու քաղաքացիները կանխել են 25-ամյա աղջկա ինքնասպանությունը, նա անցել էր կամրջի վտանգավոր եզրագիծը
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)