841 դիտում
13:23 01-02-2024
Հարցրեք՝ ե՞րբ է Հայաստանը պատրաստվում Սահմանադրությունից հեռացնել հարևաններին ուղղված տարածքային պահանջները. Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ չեխ պաշտոնյային
Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը (Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովա-Խմբ.) չմեկնաբաներ հայկական «կեղծ խոսույթների» (չակերտները՝ խմբ.) վրա հիմնված հարցերը. այս մասին X-ում գրել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով երեկ Երևանում չեխ պաշտոնյայի արած հայտարարություններին:
Երևանում Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հարցին՝ Չեխիան ի՞նչ կարող անել Բաքվին բանակցային սեղան վերադարձնելու համար, Պեկարովա Ադամովան մասնավորապես ասել էր. «Այս հարցը Բաքու այցի ժամանակ անպայման կբարձրացնեմ, թե ինչո՞ւ իրենք չեն ցանկանում լուծումներ գտնել։ Մեր բոլոր հնարավորությունները կօգտագործենք՝ ճնշում գործադրելու Բաքվի վրա՝ բանակցություններին մասնակցելու համար... Մենք միանագամայն աջակցում ենք երկրների ինքնիշխանությանը, լավագույնս կլինի աջակցել երկրներին միջազգային մակարդակում, միջազգային համագործակցության շրջանակում։ Մեր հաջորդ այցը Բաքու է, և մենք ցույց կտանք մեր աջակցությունը հայ ժողովրդին»։
«Ավելի տեղին կլիներ, եթե Չեխիայի օրենսդիր մարմնի ղեկավարը (Չեխիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մարկետա Պեկարովա Ադամովա-Խմբ.), հայկական «կեղծ խոսույթների» (չակերտները՝ խմբ.) վրա հիմնված հարցերը մեկնաբանելու փոխարեն, հարցներ՝ ե՞րբ է Հայաստանը պատրաստվում իր Սահմանադրությունից և օրենսդրությունից հեռացնել հարևաններին ուղղված տարածքային պահանջները», - գրել է Հաջիզադեն։

Նմանատիպ նյութեր
1291 դիտում
10:36 14-02-2023
Ռուսաստանը հարևաններին իրար դեմ հանելու համար այլ պետություններին զենք չի վաճառում. ՌԴ ԱԳՆ
979 դիտում
13:18 08-07-2024
Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ․ Բայրամով
864 դիտում
16:25 16-05-2015
Մեկնարկել է ՀՀԿ ԵԿ «Ճանաչենք մեր հարևաններին» միջոցառումների շարքը
Այս բաժնից
571 դիտում
14:33 23-11-2024
Երեխաների՝ տեքստը կարդալու և հասկանալու կարողությունները բարելավվում են. ԿԳՄՍ նախարար
811 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
697 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151