211652_close_icon
views-count34037 դիտում article-date 15:44 17-01-2024

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով ՀՀ Ճանապարհային ոստիկանության և Պարեկային ծառայության պետերի տեղակալներ են նշանակվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալներ են նշանակվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահե Ղազարյանի հրամանով Արման Չիլինգարյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ՀՀ ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետի տեղակալ:

Վահե Ղազարյանի մեկ այլ հրամանով Արսեն Մարդոյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ով նախկինում աշխատել է ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար:
 

Նմանատիպ նյութեր