Fly Arna-ն իրականացրեց առաջին չվերթը դեպի Հուրգադա
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա:
Այս մասին հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Մեկնարկային G6 501 չվերթը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մեկնեց 07:00-ին և վայրէջք կատարեց Հուրգադայի միջազգային օդանավակայանում տեղական ժամանակով 08:40-ին: Fly Arna-ի թիմի անդամները, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ներկայացուցիչների հետ միասին, մեկնման սրահում ողջունեցին ուղևորներին, իսկ Հուրգադայի միջազգային օդանավակայանում օդանավը դիմավորեցին ջրային կամարով և օդանավակայնում կազմակերպված հատուկ արարողությամբ
Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանն ասաց. «Ջերմորեն ողջունում ենք մեր մեկնարկային չվերթի բոլոր ուղևորներին, ովքեր այսօր մեկնում են սիրված զբոսաշրջային ուղղություն՝ Հուրգադա։ Շատ ոգեւորված ենք մեկնարկել չվերթներն այս բացառիկ հանգստավայրի ուղղությամբ, որտեղ կարելի է բացահայտել քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը, վայելել անհավանական լողափերն ու ջրային մարզաձեւերը։ FlyArna-ի թիմը հետեւողականորեն աշխատում է չվերթների աշխարհագրության ընդլայնման ուղղությամբ եւ շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին»:
Չվացուցակ
Չվացուցակ դեպի Հուրգադայի միջազգային օդանավակայան, ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 3-ից (բոլորը տեղական ժամանակով).
Չվերթ |
Մեկնում |
Ժամ |
Ժամանում |
Ժամ |
Օդանավ |
Հաճախականություն |
G6 501 |
Երևան |
07:00 |
Հուրգադա |
08:40 |
Airbus A320 |
չորեքշաբթի, կիրակի |
G6 502 |
Հուրգադա |
11:40 |
Երևան |
16:55 |
Airbus A320 |
չորեքշաբթի, կիրակի |
Կարմիր ծովի ափին տեղակայված Հուրգադան Եգիպտոսի գլխավոր զբոսաշրջային կենտրոններից մեկն է, որտեղ կան գեղեցիկ կորալային խութեր (coral reefs) և տասնյակ գրավիչ տեսարժան վայրեր: Ճանապարհորդները կարող են վայելել հանգիստն ափի երկայնքով ձգվող Հուրգադայի շքեղ հանգստավայրերում, որոնք առաջարկում են ջրային մարզաձևերի լայն տեսականի, մասնավորապես, սկուբա դայվինգ եւ սնորքելինգ:
Հավելյալ արժեք
Օդանավում Fly Arna-ն առաջարկում է արժեքի վրա հիմնված հուսալի և մատչելի ապրանքներ ու ծառայություններ՝ սկսած Airbus A320 ինքնաթիռի սրահում նստատեղերի միջև ընդարձակ հեռավորության առկայությունը, , որի շնորհիվ ապահովում է ուղևորների հանգիստն ու հարմարավետությունը թռիչքի ընթացքում: Օդանավի «Sky Café» ճաշացանկում ուղևորները կարող են գտնել մատչելի արժեքներով տարբեր համեղ ուտելիքներ՝ թեթև նախուտեստներից մինչև սենդվիչներ և քաղցրավենիք: Ի լրումն այս ամենի, մեր օդանավը համալրված է «SkyTime» սթրիմինգային ծառայությամբ, որն առաջարկում է անվճար ժամանցային ֆիլմերի, հեռուստածրագրերի, երաժշտության և աուդիոգրքերի լայն ընտրանի թռիչքի ժամանակ:
Հաճախորդները կարող են ամրագրել Երեւանից Հուրգադա ուղիղ չվերթները Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:
Fly Arna-ի մասին
Fly Arna-ն՝ հայկական ազգային ավիափոխադրողն է եւ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը: Տեղակայվելով Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Fly Arna-ն հետեւում է Air Arabia-ի հաջողված բյուջետային բիզնես մոդելին, որն առաջարկում է հարմարավետություն, հուսալիություն եւ արժեքավոր օդային փոխադրումներ:
Հավելյալ տեղեկատվության համար այցելեք www.flyarna.com: