211652_close_icon
views-count38169 դիտում article-date 19:44 29-01-2024

Արտակարգ դեպք՝ Երևանում․ Հերացի փողոցից Մյասնիկյան պողոտա տանող թունելում Scania մակնիշի բեռնատարի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել ու ընկել է ճանապարհին՝ փակելով այն․ ժամանել է ՊԾ Երևանի գնդի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա ճանապարհահատվածում՝ թունելի մեջ, Scania մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վրայից «կոնտեյներ»-ը պոկվել և ընկել է ճանապարհին՝ փակելով այն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, հրամանատարի տեղակալ Լևոն Մանուկյանը, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը և 4-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։

Այս պահին 4-րդ գումարտակի 1-ին և 3-րդ վաշտերի պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում  և սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկայով «կոնտեյներ»-ը դուրս բերեն թունելից։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+

Նմանատիպ նյութեր