74237 դիտում
10:43 25-01-2024
Հետապնդում՝ Երևանում. պարեկները իրականացրել են «Ոնց ֆռաս, հայտնվելու ես պարեկի փայտիկի ծայրին» օպերացիա. «Ճվճվ Արոյի» որդու փախուստը կասեցվեց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունվարի 24-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանում Mercedes մակնիշի 37 AB 344 համարանիշի ավտոմեքենան մի քանի ժամ է՝ չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մեքենան վարելով անգամ կարմիր լույսի տակով:
Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի հանձնարարականով, ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ իրականացվում է օպերացիա, որը կրում է «Ոնց ֆռաս, հայտնվելու ես պարեկի փայտիկի ծայրին» անունը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ Mercedes-ը «զվռնում է» մայրաքաղաքի տարբեր փողոցներում, 3-րդ գումարտակում հայտարարվում է ուժեղացված ծառայություն:
Կարճ ժամանակ անց 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Արթուր Կարապետյանն ու Արա Ենոքյանը ժամը 02:00-ի սահմաններում նկատում են, որ նշված Mercedes-ը Ազատության պողոտայի ու Թբիլիսյան խճուղու հատվող հատվածում երթևեկում է, պարեկները բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնեցնի ավտոմեքենան, բայց վարորդը ոչ միայն չի ենթարկվում պարեկների օինական «կա՛նգ առ» պահանջին, այլև մեծ արագությամբ ավտոմեքենան վարում է՝ անցնելով կարմիր լույսի տակով:
Նա ուղղությունը վերցնում է դեպի Կոտայքի մարզ:
Պարեկները հետապնդում, ապա ռադիոկապով տեղեկությունը փոխանցում են իրենց գործընկերներին, ապա Կոտայքի մարզ տանող ճանապարհին «Գագաթ» սննդի կետի մոտ Mercedes-ը բախվում է Opel մակնիշի ավտոմեքենային, իսկ հետո Պարեկային ծառայության ծառայողական ավտոմեքենային, ապա շարունակում է փախուստը՝ արդեն Վերին Պտղնի գյուղի թունելային հատվածում նա չի կարողանում այլևս վարել ավտոմեքենան, հավանաբար արհեստական խոչընդոտի է հանդիպում, ինչից հետո վարորդը դուրս է գալիս ավտոմեքենայից ու դիմում փախուստի:
Պարեկները հետապնդում են նրան: Այդ ժամանակ վարորդը հարվածում է պարեկներից մեկի ոտքին, ու փորձում նորից դիմել փախուստի, սակայն պարեկներին հաջողվում է նրան ձեռնաշղթայել ու տեղափոխել Ոստիկանության Կոտայքի բաժին:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվում է 1 հատ ներարկիչ ու սպիտակ թղթով փաթեթավորված 0,37 գրամ ընդհանուր քաշով թմրանյութի նմանվող փոշենման զանգված:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը հանդիսանում է քրեական պատմություններով հայտնի, նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» 33-ամյա որդին՝ Սաքուլիկ մականվամբ Սարգիս Վարդանյանը:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հայտնաբերվածը «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց է:
Քննիչի որոշմամբ՝ Ս. Վարդանյանը ձերբակալվել է, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+