49666 դիտում
18:20 23-01-2024
Երևանում Lexus-ի ուղղությամբ կրակոցներ արձակող կասկածյալը, տեսնելով, որ ոստիկանները դուրս են եկել իր հետքի վրա, հանցագործության գործիք ինքնաձիգով ներկայացավ Շենգավիթի ոստիկաններին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 22-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզել են Երևանի բնակիչ 38-ամյա Համազասպ Հ․-ի ենթադրյալ գտնվելու վայրը, ապա քրեական հետախույզները բացատրական աշխատանքներ են տանում ինչի արդյունքում Համազասպ Հ․-ն համոզված լինելով, որ այլևս չի կարող ճողոպրել, որ անգամ Հայաստանից դուրս գալու իր հնարավորությունները ոստիկանների ու քննիչների կողմից դարձել է զրոյական, ինքնակամ ներկայանում է ոստիկանության Շենգավիթի բաժին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 13-ին Բագրատունյաց պողոտայի 165 շենքի բակում իր մոտ եղած «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգով Երևանի բնակիչ 39-ամյա Հովհաննես Հ․-ի ուղղությամբ, վերջինս եղել է Lexus մակնիշի ավտոմեքենայում, կրակոցներ արձակելու մեջ։
Բարեբախտաբար Հովհաննես Հ․-ն չէր տուժել, սակայն կրակոցների հետևանքով վնասվել էր նաև Lexus-ի մոտ կայանված Jeep մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր կրակված 4 պարկուճ և 2 հատ գնդակի միջուկի զանգվածին նմանվող առարկա։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով երեկ ոստիկանություն ներկայանալուց բացի Համազասպ Հ․-ն ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը։
Վերջինս ոստիկանության Շնեգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 16-ին, կրակոցներ էին հնչել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի 16 շենքի բակում կրակոցներ են հնչել։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը։
Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել էր ինքնաձիգից կրակված 4 պարկուճ և կայանված Lexus և Jeep մակնիշի ավտոմեքենաներ, որոնց վրա առկա են կրակոցի հետքեր։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ կրակոցները արձակվել են Lexus-ի ուղղությամբ, որի մեջ քաղաքացի է եղել ու բարեբախտաբար նա չի տուժել, այնուհետև կրակոցներից Lexus-ը վնասվել է և Lexus-ի կողքին կայանված Jeep-ը։
Տեղում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի պետ Արթուր Հակոբյանի հանձնարարականով Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել էին Lexus-ի և Jeep-ի սեփականատերերի ինքնությունը։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2092 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)