991 դիտում
15:10 15-01-2024
Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մի վիճակում ենք, որ միշտ պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը.Օհանյան
Չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պետք է պատրաստ լինենք մեր երկրի պաշտպանությանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Այնտեղ, որտեղ բանակցություններն ավարտվում են, ակնհայտ է, որ այնտեղ սկսում են պատերազմական գործողությունները: Դրա համար մենք մեր երկրի անվտանգության ապահովման հարցում երկու առաջնահերթություն պետք է տեսնենք. Առաջինը ազգային երաշխիքների ձեւավորումը՝ Դա բանակն է, համախմբումն է, ժամանակին մեր սահմանների ամրապնդելն է: Այս ուղղությամբ որոշակի աշխատանքներ արվում են, բայց ուշացած: Եվ իհարկե, միջազգային երաշխիքների ձեւավորումն է, որը արտքաին քաղաքականությունն է՝ խելացի բանակցային գործողություններով:
Մեր իրավիճակում վատթարացնել հարաբերությունները հատկապես ռազմավարական գործընկերների, հարեւանների հետ եւ դրա փոխարեն անորոշություն ունենալ մեր տարածաշրջանում, անընդունելի է»,- ասաց նա: