1624 դիտում
19:59 11-01-2024
Արցախից բռնի տեղահանվածները բողոք են ներկայացրել Ամասիայի պաշտոնյաներից մեկի դեմ․ գործը հասել է հակակոռուպցիոն կոմիտե
Aravot.am-ի տեղեկություններով, Արցախից բռնի տեղահանված ու Ամասիա խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում բնակություն հաստատած մի քանի բնակիչներ բողոք են ներկայացրել արցախցիների համար Ամասիայի համայնքապետարանի կողմից գնումների միջոցով կազմակերպված պատասխանատու անձի՝ Ա․Ս․-ի դեմ (նա պաշտոն է զբաղեցնում նաև Ամասիայի համայնքապետարանի հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնում) այն բանի համար, որ նա առաջին անհրաժեշտության պարագաներից իրենց չի հատկացրել։ Պաշտոնյայի դեմ հաղորդում ներկայացնողներից մեկն ապաստանել է Ամասիայում՝ Մարտակերտից է։
Մյուս երկուսը բնակություն են հաստատել Ամասիայի սահմանամերձ Մեղրաշատում համայնքում, մեկը Ստեփանակերտից է, մյուսը՝ Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղից։ Այս անձինք դեկտեմբերի 13-ին, երեկոյան 19․30-21․05 ժամանակահատվածում հրավիրվել են Ամասիայի ոստիկանության, նրանցից ընդունվել են հաղորդումներ և կազմված փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Նմանատիպ նյութեր
1333 դիտում
19:54 04-11-2023
Արցախից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կարող են ներկայացնել նոյեմբերի 6-ից․ ՆԳՆ
Այս բաժնից
715 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
592 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
403 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը