Վթարի պատճառով դադարեցվել է Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է ստորգետնյա միջին ճնշման գազատար, ինչի պատճառով հունվարի 11-ին ժամը 12։20-ից դադարեցվել է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի թիվ 1–ից 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը։
Վաթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
Վաթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։