49287 դիտում
09:38 10-01-2024
Ծաղկաձորում՝ ճոպանուղու ավտոկայանատեղիում, հայտնաբերվել է 30-ամյա տղամարդու դի․ «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (հանկարծամահույթուն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է հունվարի 5-ին՝ «Հրազդան» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ստացված ահազանգի փաստով։
Այդ օրը՝ ժամը 14։50-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու մոտ, որտեղ հայտնաբերել են գետնին ընկած տղամարդու դի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Մայիս Բադոյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Տ․-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, ճոպանողու ավտոկայանատեղիում հանկարծամահ է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։