27815 դիտում
20:07 09-01-2024
Երևանում տևական ժամանակ է՝ տիրում է հակասանիտարական վիճակ ու գարշահոտություն. ողջ տարածքը լցված է մորթված կենդանիների մարմնի մասերով, իսկ Տիգրան Ավինյանը թող հա ասի, թե Երևանում նման տարածքներն այլևս պատմություն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, ինչ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 5-րդ փողոցի 1/2 տան և հարակից սեփական տների բակերում տիրում է հակասանիտարական վիճակ։ Այսօր՝ հունվարի 9-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներ արդարացիորեն իրենց վրդովմունք էին հայտնում ու ասում․
«Ով է պատասխան տալու այս փնթի, հակասանիտարական ամեն վարակի տարածման համար։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախակի կրկնում է, թե Երևանում պետք է տիրի մաքուր վիճակ, հետաքրքիր է՝ քաղաքապետարանի տաքուկ կաբինետներում նստած պաշտոնյաները մեկ րոպե կմնայի՞ն այս անմարդկային պայմաններում։ Ում ասես՝ դիմել ենք. է՛լ թաղապետարան, է՛լ քաղաքապետարան, պատկերացնո՞ւմ եք՝ թաղապետարանից պատասխանում են, թե մեր ուժերից վեր է, ոչինչ չենք կարող անել, իսկ նրանց անգործության հետևանքով էլ ամբողջ տարածքում թափված են մորթված կենդանու գլուխներ, լեշեր, փորոտիքներ. էլ չենք ասում, որ կեղտաջրերը անխնա հոսում ու հասնում են անգամ միչև գերեզմաններ։ Կառավարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ասում է, որ կքաջալերեն այն հայերին, ովքեր կգան Հայաստան և իրենց ապագան կկապեն Հայաստանում։ Գերմանիայից մի ամբողջ ընտանիք՝ 18 հոգով, եկել ենք, որ ապրենք։ Մի տարի է՝ չգիտենք՝ ինչ անենք։ Տուն ենք շինում, բայց վայ էդ տանը, որի չորս բոլորը ողողված է կեղտաջրերով, մորթված անասունների մնացորդներով ու գարշահոտությամբ։ Հիմա ի՞նչ անենք, չգիտենք՝ էլ ում դիմենք։ Ասում են, թե մենք ուղի ենք բռնել դեպի եվրոպական արժեքներ։ Եվրոպայի ոչ մի երկրում նման փնթի, վարակի բուն հանդիսացող տարածք չես գտնի բնակելի թաղամասերում, իսկ մեզ մոտ դիմում ենք պաշտոնյաներին, ասում են մեր ուժերից վեր է։ Ինչ անենք, չգիտենք էլ»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այսօր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանի հանձնարարականով ժամանել են Աջափնյակ վարչական շրջանի պատասխանատուները, տեղում ծանոթացել են իրավիճակին և այն ներկայացրել թաղապետին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով վերջինս էլ պատրաստվում է դիմել ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, ովքեր գուցե այս պարագայում օպերատիվ արձագանքեն վարչական շրջանի ղեկավարին ու այս խոզանոցը վերանա, քանի որ հիմա ձմեռ է, գարշահոտությունը այնքան էլ չի տարածվում, իսկ եղանակաները տաքանալուն պես այդտեղով պետք է անցնես հակագազով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ այդ ամենի հեղինակը հարևանությամբ գործող ազգությամբ եզդի մի քաղաքացի է, ով ամեն անգամ հարևաններին խոստանում է, որ խնդիրը կկարգավորի, սակայն «սայլը տեղից չի շարժվում», հավանաբար վստահ անպատժելիությունից շարունակում է ոչ միայն հարևանների տուն ու տեղը ավիրել, այլև ապականում է ողջ տարածքը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+