1186 դիտում
18:27 09-01-2024
Երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է․ Սենոր Հասրաթյան
Եթե մի երկրում հաղթողներն ու ստեղծողները գերության մեջ են կամ բանտերում, իսկ ժողովորդը լուռ ու անհաղորդ է նրանց ճակատագրի հանդեպ, ուրեմն այդ երկրում ինչ-որ բան այն չէ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, ով նաեւ լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից:
«Եթե մի երկրում պարտվածներն ու հայրենաքանդները կյանք են վայելում ազատության մեջ, իսկ ժողովուրդն անտարբեր է նրանց կողմից կատարած ու կատարվող ազգադավ հանցագործությունների հանդեպ, տակավին այդ երկրում ինչ-որ բան այն չէ...
Եվ, վերջապես, եթե հաղթողներին ու ստեղծողներին դատում են պարտվողներն ու հայրենաքանդները, և ժողովուրդը շարունակում է լռել ու անտարբեր մնալ այդ իրականության հանդեպ, ուրեմն ամեն բան անհույս կորսված է...
Երանի սխալված լինեմ...
Լուսանկարում երբեմնի հպարտ ու աշխույժ Ստեփանակերտն է՝ հաղթողների և ստեղծողների ժամանակներում...»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր
11363 դիտում
15:42 21-05-2021
Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում և կոչվում եմ ՀԱՅ
Այս բաժնից
898 դիտում
12:09 04-02-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Վեդի քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)