211652_close_icon
views-count817 դիտում article-date 11:21 09-01-2024

Բա եթե ինչ-որ կախիչ պոկվում է, ու մարզպետը պաշտոնանկ է արվում, հայրենիքի մի հսկայական հատվածի «պոկվելու» դեպքում վարչապետի համար ի՞նչ պատիժ պիտի սահմանվի․ «ՉԻ»

«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է. 

Նիկոլ Փաշինյանի մարզային վոյաժները, իհարկե, կարգին զվարճացրեցին հայ հանրությանը։ Պետության ղեկավարը, մանդարին ծախողի կեպին գլխին քաշած, զեղչով վաճառվող ժամկետանց թթվասերից հոտ քաշողի դեմքի արտահայտությամբ շրջում էր ինչ-որ դպրոցում, քչփորում պատերը, ինչ-որ ծորակներ քաշքշում, կախիչներ պոկում, վերջում էլ չալարեց՝ ինչ-որ ցնցուղ քանդեց ու դեմ տվեց կրթության և գիտության նախարարին, թե  «առ գնա սրա գինը պարզի»։

Լավ բեմականացված թամաշայի հիմնական ուղերձը հասկանալի էր․ «ժողովուրդ ջան, տեսնում եք, չէ՞, թե ոնց եմ էս մելկի ժուլիկներին կզըցնում, բա փող ենք տալիս, ախպեր, չիմանա՞նք ինչի համար ենք տալիս, բա ես կթողնե՞մ, որ ձեր կոպեկ-կոպեկ վճարած հարկերը քամուն տան»։ Իսկ հիմա պատկերացնենք, որ հասարակությունն էլ ճիշտ նույն չափանիշներով գնահատում է կառավարության և անձամբ մանդարին ծախողի կեպին գլխին քաշած այդ մարդու գործունեությունը։ Ի վերջո՝ «բա փող ենք տալիս, ախպեր, չիմանա՞նք ինչի համար ենք տալիս», որովհետև եթե կոնկրետ այդ ձախորդ դպրոցի վրա ծախսվել է, ասենք, մի միլիոն դոլար, ապա Նիկոլ Փաշինյանի վարչապետության հինգուկես տարիների ընթացքում նրա ուսապարկերի իշխանությունը որպես աշխատավարձ հարկատուների գրպանից ստացել է մի քանի հարյուր միլիոն դոլար՝ պարգևավճարներն ու «ծառայողական կայֆերի» համար նախատեսված գումարները չհաշված։

Եվ եթե Նիկոլն իր առջև կուչ եկած չինովնիկների վրա գոռգոռում է ու խոսում ինչ-որ միջազգային ստանդարտներից ու «տեխնիկական բնութագրերից», ապա հասարակությունն էլ իրավունք պիտի ունենա ի՛ր գործունեությունը գնահատել այդ չափորոշիչներով։ Օրինակ՝ պիտի իրավունք ունենա մտնել նրա աշխատասենյակ, սեղանին փռել տարածաշրջանի քարտեզն ու ասել «որ քեզ հետ աշխատանքային պայմանագիր ստորագրեցինք ու համապատասխան ռոճիկով նշանակեցինք վարչապետ, հայերը բնակվում էին 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, հիմա մնացել է 29,5 հազարը, բա մենք տենց էի՞նք պայմանավորվել, մեր պայմանագրում այդպիսի կետ կա՞ր»։ Կամ՝ հարցնել, թե աշխարհի ո՞ր երկրի կառավարության «տեխնիկական բնութագրերով» է սահմանված, որ պետության ղեկավարը կարող է կործանման հասցնել երկիրն ու հայտարարել, թե ինքը որևէ բանի համար մեղավոր չէ, ուրիշներն են մեղավոր։ Բա եթե ինչ-որ կախիչ պոկվում է, ու մարզպետը պաշտոնանկ է արվում, հայրենիքի մի հսկայական հատվածի «պոկվելու» դեպքում վարչապետի համար ի՞նչ պատիժ պիտի սահմանվի։

Նմանատիպ նյութեր