Շառլ Միշելը կարող է վաղաժամ հեռանալ Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մտադիր է մասնակցել Եվրախորհրդարանի ընտրություններին, նա կարող է թողնել իր պաշտոնը հուլիսի կեսերին։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը։
«Եվրոպական ընտրություններին ես կմասնակցեմ Բարեփոխումների շարժում կուսակցությունից,- Միշելի խոսքերն է մեջբերում Sudinfo պորտալը։- Ես մտադիր եմ երդում տալ որպես Եվրախորհրդարանի անդամ»։
Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում Շառլ Միշելի լիազորությունները ավարտվում են 2024 թվականի նոյեմբերին, իսկ ընտրությունները տեղի կունենան հուլիսին։ Ինչպես նկատում է քաղաքական գործիչը, «երկու պաշտոն զբաղեցնել հնարավոր չէ»։
Եվրախորհրդարանի ընտրությունները կանցկացվեն հունիսի 6-ից 9-ը։