211652_close_icon
views-count55852 դիտում article-date 17:07 05-01-2024

Mercedes-Benz CLS 500-ը «Չայնիի» ոլորաններում մերկասառույց ճանապարհի պատճառով բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կիսակողաշրջված հայտնվել ձորի եզրին․ օպերատիվ են գործել ՊԾ Կոտայքի գումարտակի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 5-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Անդրանիկ Հ․-ն իր վարած Mercedes-Benz CLS 500 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 18 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում տեղացած առատ ձյան ու ճանապարհի մերկասառույցի պատճառով, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորի եզրին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Խաչատուր Էլոյանը, Ջեմմա Ավետիսյանը և պարեկներ Հովհաննես Աբրահամյանն ու Նարեկ Սահակյանը։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ վթարի պատճառը տեղացած ձյունն ու ճանապարհի մերկասառույցն են եղել ու միայն վթարից, որոշ ժամանակ անց ճանշինը ժամանել ու սկսել է ճանապարհը մաքրել ձյան շերտից։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր