211652_close_icon
views-count73121 դիտում article-date 10:32 03-01-2024

Խոշոր ավտովթար՝ Խարբերդում․ բախվել են Mercedes G-ն ու Chevrolet Volt-ը․ «յաշիկ»-ը կոտրել է բնակչի տան քարե պարիսպն ու հայտնվել տան տարածքում․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ ժամը 20։40-ի սահմաններում Խարբերդ առաջին փողոցում բախվել են Նոր Խարբերդի բնակիչներ 27-ամյա Արմեն Պողոսյանի վարած Mercedes G մակնիշի և 71-ամյա Արայիկ Պողոսյանի վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «յաշիկ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել բնակչի տան քարե պարիսպն ու հայտնվել տան տարածքում։

Դեպքի վայր են  ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը պարեկները սահմանազատել են և տեղում իրականացրել են հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն  ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը։

Վթարի մասին ոստիկանության Մասիսի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ  քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բախման հետևանքով Chevrolet Volt-ի հետևի երկու անվահեծանները կոտրվել են։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր