76299 դիտում
23:56 17-04-2020
Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը կոտրել է բնակչի քարե պարիսպն ու մասամբ հայտնվել տան բակում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22: 40-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 VQ 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Քանաքեռավան գյուղի 10-րդ փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է թիվ 55 տան քարե պարսպին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքված գյուղացիներն ասում էին, որ շտապօգնությունը վարորդին և ուղևորին տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց գնալուց, հայտնելով, որ վնասվածքներ չեն ստացել:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը ՝ բաժնի պետ Հայկ Թումանյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ::
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բնակչի քարե պարիսպը փլուզվել է:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+