211652_close_icon
views-count2701 դիտում article-date 10:17 02-01-2024

Հայտնիներ ովքեր 2023-ին բալիկ ունեցան. exclusivelife.am

Ամփոփելով 2023-ը EXCLUSIVElife.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներին ովքեր բալիկ ունեցան 2023-ին։

2023-ի առաջին օրերին համացանցում տեղեկություն տարածվեց, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի երկրորդ զավակը։ Ծնողները տվել են Ադամ անունը։

Դերասանուհի Դիանա Գրիգորյանը տարիներ առաջ հայտնի դարձավ «Քաղաքում» հեռուստանախագծում նկարահանվելուց հետո։
Այժմ դերասանուհին զբաղված է իր որդիներին մեծացնելով: Դիանայի նորածին որդին՝ Ռաֆֆին ծնվել է 2022-ին սակայն հանրությանը հայտնի է դարձել 2023-ի հունվարի 10-ին, երբ փոքրիկը դարձել է 40 օրական։ Դիանան երկու տարում արդեն երկու տղա ունի։

Չնայած անձնական փոփոխություններին հարկ է նշել, որ արտաքնապես նա գրեթե չի փոխվել:

Հունվարի 27-ին հայտնի դարձավ, որ լույս աշխարհ է եկել դերասանուհի Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյան առաջնեկը։ Լուրը հանրայնացրեց հարսնաքույրը, ով հոլովակ է հրապարակել Մարիամ Ադամյանի հետ՝ ներկայացնելով, թե ինչպես էին նրանք պատրաստվում հարսանիքին և ինչպես են գնում ծննդատուն, իսկ հոլովակին կից գրել է․ «Ծնվեց մեր ճուտիկը»։

Արցախցի երգիչ Վլադիմիր Արզումանյանն փետրվարի 19-ին իր հետևորդների հետ կիսվել է ուրախալի լուրով՝ հայտնելով, որ օրեր առաջ լույս աշխարհ է եկել նրա դուստրը:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2021 թվականին:

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Սիլվի Բարկովայի առաջնեկը։ Սիլվին որդի է ունեցել։ Ուրախալի լուրով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան էջում՝ տեղեկացնելով, որ երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ փետրվարի 21-ին։

«Բարի գալուստ այս աշխարհ, իմ տղա»,-գրել է Սիլվին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նմանատիպ նյութեր