211652_close_icon
views-count1492 դիտում article-date 17:51 31-12-2023

Թող ազգային վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն․ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը շնորհավորական ուղերձ է հղել գալիք տոների կապակցությամբ։

«Հայ ժողովրդի առջև ծառացած շարունակական մարտահրավերներին դիմակայելու անսասան հանձնառության մեջ մենք սրտանց մեր` Ամանորի ողջույններն ենք հղում բոլորիդ: Մտնելով 2024 թվական` մենք ձգտում ենք միասնության, առանց դժվարությունների և կորուստների տարվա, որը կնշանավորվի միմյանց սիրելու և հանդուրժելու ունակությամբ՝ տարածելով ուրախություն, տոկունություն, խաղաղություն և ուժ:

Թող ազգային վշտի ու հյուծման տարիները դառնան հեռավոր հիշողություն։

Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-նշված է ուղերձում:

Նմանատիպ նյութեր