211652_close_icon
views-count1450 դիտում article-date 23:51 27-12-2023

Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու ադրբեջանցի դիվանագետի

Ֆրանսիան հաշվի է առնում Ադրբեջանի կողմից ընդունված որոշումը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ։ Այն կտրականապես մերժում է այն մեղադրանքները, որոնք Ադրբեջանը ներկայացնում է իր որոշումը հիմնավորելու համար։ News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Ֆրանսիան, որպես պատասխան միջոց, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան երկու աշխատակցի։

Այս մասին տեղեկանալու համար Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանն այսօր կանչվել է Quai d'Orsay»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա էին ճանաչվել իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող գործունեության համար, և նրանց հրամայվել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում։

«Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Ֆրանսիայի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են պերսոնա նոն գրատա՝ իրենց դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և դիվանագիտական ​​հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիային հակասող գործունեության համար։

Պահանջել է, որ այդ անձինք 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր