1018 դիտում
17:01 13-04-2023
Նորվեգիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ՌԴ դեսպանատան 15 աշխատակիցների
Նորվեգիայի իշխանությունները պերսոնա նոն գրատա են հայտարարել ՌԴ դեսպանատան 15 աշխատակցի։ Այս մասին նշվվում է հինգշաբթի Նորվեգիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Նրանք հայտարարվել են պերսոնա նոն գրատա, քանի որ զբաղվել են իրենց դիվանագիտական կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ»,- ասել է արտգործնախարար Աննիքեն Հյուիթֆելտը։
Ինչպես պարզաբանել է Նորվեգիայի ԱԳՆ-ն, ՌԴ դեսպանատան 15 աշխատակիցներ դիվանագիտական քողի ներքո հետախուզական գործունեություն են իրականացրել թագավորության տարածքում։ Նրանք պարտավոր կլինեն առաջիկայում լքել Նորվեգիան, ասվում է հաղորդագրության մեջ։
ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Նորվեգիայի իշխանությունները վիզաներ չեն տրամադրի այն ռուսաստանցիներին, որոնք կասկածվում են ռուսական հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ։ Միաժամանակ նա նշել է, որ երկիրը «միշտ ուրախ է տեսնել ռուս դիվանագետներին», և որ Նորվեգիան «ցանկանում է նորմալ դիվանագիտական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ»։

Նմանատիպ նյութեր
1063 դիտում
20:17 16-05-2024
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
1393 դիտում
15:45 26-12-2023
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանատան 2 աշխատակից «պերսոնա նոն գրատա» են հայտարարվել
1270 դիտում
17:31 30-12-2023
Բայրամովն ընդունել է Ֆրանսիայի կողմից «պերսոնա նոն գրատա» հայտարարված Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին
Այս բաժնից
976 դիտում
23:56 25-01-2025
ԱՄՆ-ը դադարեցրել է գենդերային չեզոք «X» նշանով անձնագրերի տրամադրումը
958 դիտում
23:35 25-01-2025
Տուսկի սպառնալիքները ցույց են տալիս, թե ինչ արժե արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովա
904 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ