211652_close_icon
views-count928 դիտում article-date 12:37 24-12-2023

Վրաստանում առատ ձյան պատճառով բեռնատարների համար փակվել են Հայաստան և Թուրքիա տանող ճանապարհները

Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների վարչությունը որոշել է փակել Հայաստանի և Թուրքիայի  սահմաններ տանող ճանապարհները կցորդավոր և կիսակցորդավոր  ավտոտրանսպորտի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով արգելված է կցորդավոր և կիսակցորդավոր  ավտոտրանսպորտի երթևեկությունը  Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման - ծնթ․ ՏԱՍՍ-ի) և Ախալցխա - Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման - ծնթ․ ՏԱՍՍ-ի) միջազգային ավտոճանապարհներին, ասվում է հաղորդագրության մեջ։

Ավտոճանապարհների վարչությունը նշել է նաև,  որ մայրուղիներով երթևեկությունն արգելված է նաև  30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցների համար, մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է։

Վրաստանում, տարբեր շրջաններում առատ ձյան պատճառով, ծանր բեռնատարների համար ավտոճանապարհային երթևեկությունը արգելափակված է կամ սահմանափակված, այդ թվում՝  ռազմավիրական ճանապարհի դեպի ՌԴ սահման տանող հատվածը։

Նմանատիպ նյութեր