Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ և Ջրաբեր-Ֆանտան ճանապարհները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Բքի, անբավարար տեսանելիության և առատ ձյան պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ - Ճամբարակ և Ջրաբեր - Ֆանտան ճանապարհները:
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մ:
Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Հոռոմ - Արթիկ - Ալագյազ, Աշոցք - Բավրա ճանապարհահատվածները, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: