ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց Երևանի օրակարգում չկա. Մոսկվան առաջնորդվում է Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով. ՌԴ դեսպան
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության գնահատման հարցում Մոսկվան առաջնորդվում է ՀՀ ղեկավարության պաշտոնական հայտարարություններով: Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:
«Այս հարցում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք Հայաստանի ղեկավարության պաշտոնական հայտարարություններով, ըստ որոնց՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի Հանրապետության դուրս գալու հարցը ներկայումս օրակարգում չկա։ Ինչպես գիտեք, հաջորդ տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահելու է Եվրասիական տնտեսական միությունում», - ասել է Կոպիրկինը։
Նա նաև հավելել է նաև, որ խորհրդակցությունների ընթացքում ռուսական և հայկական կողմերը պայմանավորվել են օպերատիվ կապի ուղիների ստեղծման շուրջ՝ հնարավոր տարաձայնությունները լուծելու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ոգով։