211652_close_icon
views-count33387 դիտում article-date 15:56 21-12-2023

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ը, ապա ճակատ ճակատի՝ Chevrolet-ն ու Acura-ն. կա վիրավոր. օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Մամիկոնյանց փողոցում բախվել են Volkswagen Touareg, Chevrolet և Acura մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Նարեկ Ավետիսյանն ու Ղազար Ղազարյանը: 

Քանի որ ճակատ ճակատի բախվել են Chevrolet-ն ու Acura-ն, ճանապարհը մասամբ փակվել է և պարեկները ուժեղացված ծառայություն են կատարել: 

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Volkswagen Touareg-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արևհատ Հ.-ն, Acura-ն վարել է Երևանի բնակիչ 32-ամյա Մերի Ո.-ն, իսկ Chevrolet-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արսեն Ա.-ն:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր