16913 դիտում
09:42 10-04-2023
Ավտովթար Երևանում․ ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Chevrolet-ը․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կորյուն և Չարենց փողոցների խաչմերուկում բախվել են 35-ամյա Աննա Բ․-ի վարած BMW մակնիշի և 43-ամյա Սամվել Ք․-ի վարած Chevrolet Cruze մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, նույն գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Վահե Գևորգյանն ու Իլյա Սարգսյանը։
Վթարի փաստով՝ ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+