Արաբական ընկերության հետ քննարկվել է ՀՀ-ում կանանց առողջության ծառայություններ մատուցող բուժհաստատություն բացելու նախագիծ. Արսեն Թորոսյան
Հայաստանում նախատեսվում է ծննդօգնության ու կանանց առողջության ծառայություններ մատուցող բուժհաստատություն հիմնել:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ԱՆ Արսեն Թորոսյանը:
«Արաբական Միացյալ Էմիրություններում գործող «Բայնոնա» ընկերության ներկայացուցիչ Ավետիս Մուրադյանի հետ քննարկեցինք Հայաստանում միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան նոր բժշկական կենտրոն կառուցելու նախագիծը, որը կմատուցի ծննդօգնության և կանանց առողջության ծառայություններ»,- գրել է նախարարը: